Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մտավորականություն և իշխանություն

Մտավորականություն և իշխանություն
08.05.2009 | 00:00

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՔ
(սկիզբը` թիվ 32-ում)
ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ ՔՄԾԻԾԱՂԻ ՆԵՐՔՈ
Տ
արաբաժանված, տարամիտ ու հեղհեղուկ են մանկավարժները, բժիշկները, ուսանողները, գիտության մարդիկ, ստեղծագործողները: Անպտուղ քաշքշուկների տաղտուկից բեզար այս խավերին այլ բան չի մնում, քան խորանալ իրենց խեցու մեջ, զանազան հնարքներով խուսափել համառ, քինախնդիր ձայնահափռողներից, ձեռնամուխ լինել ինքնամփոփ սեփական ասպարեզի բարձիթողի խնդիրների լուծմանը: Երբեմն էլ մտավորականի բանական և հոգևոր հպարտ կեցվածքը փոխարինել ներկա և ապագա տիրողի սեղանից փշրանք կտցելու նվաստությամբ: Նույնք, որ կառավարող են կամ պատրաստվում են իշխանության տիրանալ, ամենայն եռանդով ծնում, աճեցնում, կտում-ջրում և հասարակության աչքն են խոթում ոչ թե ինքնուրույն մտածողությամբ օժտված, արժանապատիվ, ազգի նյութական և հոգևոր վերընթաց ապագային մտասևեռված մտավորականություն, այլ անձնապաշտ, հանուն սրա թութակա-կապկային ամեն կարգի գործողության պատրաստ պնակալեզների: Զարմանալի մի օրինաչափությամբ բոլոր կարգի և համոզմունքի իշխանությունները նախապատվությունը տալիս են հենց սրանց: Վերջին նշանակումները` ապացույց: Պետական համակարգ ներառվեցին հենց նրանք, ովքեր հերթական կտրուկ շրջադարձն էին կատարել նախկին «սկզբունքներից» ու նախապատվություններից, հասարակության արհամարհական քմծիծաղի ներքո տևական փուլ անտերունչ ու խնդրական հրապարակավ գալարվում էին իշխանական ոտքերի առաջ, մուրում ներողամտություն և պաշտոններ: Ստացան, ու հետն էլ թեթևամիտ խրախուսական բնութագրում, թե ահա հենց սրանք են իսկական մտավորականն ու ապագա կերտողը: Ողորմացողն ամենևին չանհանգստացավ, որ նմանատիպ երկուստեք արգահատելի արարքներն են խեղում բարոյականի ըմբռնումները, որ բազմադեմ ընկեցիկն ու նրա ապավենն են բարձր չափանիշների սպանդ սարքում: Հավատարմահպատակությունը կենսակերպ դարձրած մի «հայտնի» հոդված է գրում «Հանուն հայրենիքի» վերնագրով և ազգի միակ փրկիչ դիտում նորընտիր նախագահին, մի ուրիշ նմանը ազգի վերելքի և հաղթանակների այլ ճանապարհ չի տեսնում, քան երկիր քանդած առաջին նախագահին վերստին աթոռի դնելը` ո՞ր մի ճշմարտությանը հավատա ընտրողը: Ռեժիսոր մեկը շքանշան և ժողովրդական արտիստի կոչում ստանալու առթիվ համբուրում է այն հանձնող նախագահին, մյուսն այս երկուսին էլ, բոլոր առումներով, համարում է անարժան` ո՞ւմ հավատա հասարակ քաղաքացին: Մեկն այնքան է պաշտում (հավանաբար իրեն բարիքներ բերած) հեռացող նախագահին, որ անհրաժեշտ է համարում նրան Ազգային հերոսի կոչում շնորհել, մյուսն աստղերի փայլը փափագում է տեսնել միայն այն կրծքին, որի ազնվազարմ տերը հանուն ժողովրդի երկրորդ աթոռարշավի է ելել` ո՞ւմ արդարամիտի դափնի նվիրի սովից զկռտացող ընչազուրկը:
Անհավատություն, որի օգտակարացման ուղին տեղնուտեղը գտնում են հմուտ ձայնորսիչները: Ձայնագնման աճուրդը կարճ է տևում` քվեարկիր սրա օգտին ու անմիջապես ստացիր հինգ հազար: Քիչ ավելի, քիչ պակաս: Բայց, այ, իրենք իրենց այնքան էլ էժան չեն գնահատում: Գտնում են իբր անզուգական գործերով հասարակությանը շշմեցնելու ուղիները, իհարկե, ի հաշիվ պետության, այսինքն` նրանց, որոնց շուրջ անընդհատ պտտվում են` պատրանք ստեղծելով, թե առանց իրենց հազիվ թե գլուխ գար ամենակարողի գահակալությունը: Եվ առանց քաշվելու, առանց մտածելու երկրի իրավիճակի, իրենց մյուս կոլեգաների, քաղաքացիների անտանելի կեցության մասին, վիթխարի փողեր են փախցնում գրեթե արդյունավետություն չխոստացող ինչ-որ քարոզարշավների համար:
Պարոն Զորի Բալայանը, հենց նոր դադարեցրած «Կիլիկիա» նավի շուրթին ճանապարհորդելու, դրա գրական արգասիքը պետական մրցանակի բարձրացնելու խոշոր միջոցառումը, հղացել է մի նոր նավարկություն, որի նպատակն է հայկական դրոշներն ի ցույց դնել զանազան քաղաքների նավահանգիստներում: Իհարկե, չափազանց գեղեցիկ և հուզիչ է հայի մեջ ծովի կարոտի, նախնիների քաջագործությունների, հայրենահողերի և հայրենափերի մասին հուշերի արթնացումը, եթե գտնվում է դրանց մատուցման ճշգրիտ եղանակն ու ժամանակը: Դրոշացուցադրման տարբերակի անպտղությունը կասկած չի հարուցում. անհամար ու շքեղ նավայցելություններ տեսած նավահանգիստ-քաղաքներն ու հյուրահոսքին հոգնելու չափ վարժված դրանց բնակիչները հազիվ թե նկատեն ամենևին ոչ «Տիտանիկ», այլ մակույկանման ինչ-որ լողամիջոցի մուտքն ու ելքն իրենց երկիր…
Իսկապես, ավել ինչ կտա երեք հարյուր հազար դոլար պետական խղճուկ հատկացումը. գրեթե ոչինչ: Չես էլ կարող նեղանալ, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամ է, իշխանությունների տեղը նեղ է: Բայց, ա՜յ, հսկայական օգտակար գործ արած կլիներ իր գրչակիցների համար, եթե նպաստեր այդ միջոցները նրանց գրքերի հրատարակմանը վերահատկացնելուն: Նպաստեր լավագույն երկերի թարգմանությանը, տարածմանը աշխարհով մեկ: Նպաստեր գրքերի էժանացմանը, դրանց փոքր-ինչ գրավիչ մատուցմանը, գրադարանների ձրի գրալրացմանը:
Ահազանգեր, որ գրահրատարակման ասպարեզում պետական քաղաքականությունը հետզհետե նահանջ է ապրում և մի տեսակ երկդիմի դառնում: «Պետական հովանավորություն» արտահայտությունը փոխարինվեց «պետական աջակցություն» անհամեմատ նվազ պարտավորեցնող բառերով: Գրողը չնչին իսկ հասույթ չի ունենում գրքից: Նրա ներկայացրած ձեռագրի պլանավորումը (ո՛չ երբեք զոռբա հեղինակների դեպքում) տարիներով ձգձգվում է, բազմաստիճան քննարկումներից, գաղտնի գրախոսումներից հետո էլ ամբողջությամբ ընդունված գործը մասնատում են ու անխղճաբար փոքրացվածի տպագրությանն այնպիսի չնչին գումար հատկացնում, որ գրողը հարկադրված է հրաժարվել նախատեսվող հոնորարից, այլև պակասը լրացնել գրպանից: Լավություն ես անում` մինչև վերջ արա, չես անում` մի՛ արա: Նետված թշվառ պատառը վերք չի բուժում: Հնարավոր չէ, որ երկու-երեք հարյուր տպաքանակը փոխհատուցում, անուն, վաստակ բերի հրատարակչին ու գրողին; Թումանյանն այսօրվա լացը վաղուց է լացել: Նա ասում էր, թե փոքր ժողովրդի գրողը մինչև թիկունքին զորեղ ապավեն չունենա, իր խրճիթի պատերից դուրս գալ չի կարող:
Կարծում եմ, որ շատ շատերն ավելի կողմնակից են հեռավոր ափերում երկրի պատիվ ու հեղինակություն սերմանող թումանյանական հոգսին ու մոտեցումներին, քան դրոշներ ծածանելու բալայանական մեկանգամյա ակցիային: Նա համառ կամք ու անխոնջ գրիչ ունի, ալիքից ալիք, թերթից թերթ կանցնի ապացուցելու, որ ինքն ու իր նախաձեռնությունն անսխալական են: Ինչպես «ապացուցում» էր տևական ժամանակ, թե Ադրբեջանը նավթ ու գազ շատ քիչ ունի, և այդ ապակողմնորոշիչ, թյուրիմացաբեր զբաղմունքին վերջ տվեց, երբ կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, Ապշերոն հորդացին միլիարդավոր նավթա-գազադոլարները, ալիևները պարծեցան, թե նրանց միայն ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ողջ բյուջեն: Այդ նավթին հետամուտ Մոսկվան պատրաստ է ամեն վայրկյան լքել Հարավային Կովկասում իր միակ դաշնակից Հայաստանին և Ղարաբաղի ու մնացած բոլոր հարցերում բռնել Ադրբեջանի կողմը, հեղհեղուկ բնավորություն, որի միտումնակառույց հետևանքները թանկ են արժեցել հայերին: Համերկրացիների պստլիկ մի խումբ հետևողականորեն և ամենուր տարփողում է, թե Հայաստանում իշխանությունը ԱՄՈՒՐ ձեռքերում է (ամուր, այլ ոչ ժողովրդավար…), որ խորհրդարանում գերիշխում են ԿԱՐԳԻՆ մարդիկ, որ Շուշին պետք է դարձնել հայոց մշակութային մայրաքաղաք (խեղճ մշակույթ, քեզ մեկ տանում են Գյումրի, մեկ Շուշի, էլի ո՞ւր, կարծես Երևանը նրա պատիվը միայն և միայն ցեխովն է տվել), այս մտքերը տեղ հասցնելու համար հնար են գտնում նույնաբովանդակ, նույնաստորագիր նյութը նույն օրը զետեղել մի քանի թերթում: Ասես «սովետը» վերադարձել է ու ՏԱՍՍ-ի ցուցումով լրատվամիջոցներին պարտադրել կոմկուսի համագումարին ընդառաջ անվերապահորեն տպագրել քաղբյուրոյի թեզիսները: Ամեն փետրվարի նա լաց ու կական է կապում, թե ադրբեջանցիք հայերին հաղթել են Խոջալուի ստերը որպես իսկություն, որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն հրամցնելու քարոզարշավում, որ մենք ոչինչ չենք անում Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայոց ջարդերը միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ: Զարմանալի անճարակություն: Ինչո՞ւ նա կարող էր դեռ քմահաճ «սովետի» օրոք Մոսկվայում իր տեղն ու գրիչը զգացնել տալ Կամչատկայից ու Հեռավոր Արևելքից, այդ դժվարանում է անել ժողովրդավարության օրոք Հայաստանից, այն էլ` բարենպաստ պայմանների առկայությամբ` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական ընկերն է: Կորցրե՞լ է կապերը: Չենք կարծում: Չի՞ կարողանում նորերը ստեղծել: Չենք հավատում: Օրումեջ Մոսկվայում և այլուր է զանազան պատվիրակությունների կազմում, օրումեջ որպես թիվ մեկ տանտեր համբավավոր այցելուներ ընդունողների մեջ է: Գուցե մի ուրիշ բա՞ն է խանգարում, գուցե պարոն Բալայանն այդ մասին խոսել չի՞ կարող…
(շարունակելի)
Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ